Իրանի նախագահական ընտրությունների բոլոր ընտրատեղամասերում Փեզեշկիյանն առաջատարն է ձայների հաշվարկի արդյունքներով, իսկ Ջալիլին երկրորդն է:
Ընտրական հանձնաժողովը նշել է, որ ոչ Փեզեշկիյանը, ոչ Ջալիլին չեն ստացել ձայների 50 տոկոսից ավելին, Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է հուլիսի 5-ին։
Ընտրելու իրավունք ունեցող 61 մլն իրանցիներից ընտրության է գնացել 24 միլիոնը։
Առավելագույն քվեաթերթիկները բարեփոխիչների միակ թեկնածու Մասուդ Փեզեշքիանի օգտնին են՝ 10 415 991, երկրորդ տեղում է 4 պահպանողականներից Սաիդ Ջալիլին՝ 9 473 298 ձայնով․ Ղալիբաֆի օգտնին 3 383 340 իրանցի է քվեարկել, Փուրմոհամմադի օգտին՝ 206 397։