ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի և կնոջ՝ Քնարիկ Իսոյանի կողմից հայտարարագրված գույքերն ու եկամուտները

Iravaban.net-ը ներկայացնում է ԱԺ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի 2023 թվականի հայտարարագրած գույքերն ու եկամուտները։

2023 թվականի սկզբում Բաբկեն Թունյանը հայտարարագրել է 1 բնակարան, որը ձեռք է բերվել 1994 թվականին, գտնվում է Երևանում, տարվա ընթացքում նոր անշարժ գույք ձեռք չի բերվել։

Տրանսպորտային միջոցներից հայտարարագրել է MERCEDES-BENZ (2004 թվականի արտադրության) , որը ձեռք է բերվել 2018 թվականին, տարվա վերջում փոփոխություններ տեղի չեն ունեցել։

Նա 2015-ին ձեռք է բերել բաժնեմաս 10 հազար դրամի չափով։

2023 թվականի սկզբում նրա կողմից բանկում առկա ավանդի գումարը եղել է 0 դրամ, տարվա վերջում տվյալ բանկում առկա ավանդի գումարը կազմել է 200 հազար։

Բաբկեն Թունյանը հայտարարագրել է հետևյալ դրամական միջոցները՝ տարվա սկզբում 779 հազար, որը տարվա վերջում նվազել է դառնալով 569 հազար 700 դրամ։

Պատգամավորն ունի նաև կանխիկ գումար դոլարով և դրամով։ Թունյանը տարվա սկզբում հայտարարագրել է 1200 դոլար, որը տարվա վերջում նվազել է՝ կազմելով 1100 դոլար, բացի հայտ նա հայտարարագրել է 1 միլիոն 200 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 900 հազար դրամ։

2023-ի ընթացքում ԱԺ-ից ստացված աշխատավարձը կազմել է 10 միլիոն 428 հազար 535 դրամ։

Հիպոտեկով բնակարան է ձեռք բերել նորակառույց շենքում, որը կազմել է 31 միլիոն 804 հազար 664 դրամ։

Բացի այդ, որպես փոխառություն վերցրել է 13 միլիոն 729 հազար 908 դրամ։

Վարկի մարմանն ուղղված վճարումը կազմել է 5 միլիոն 200 հազար դրամ, բացի այդ նա կատարել է անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 12 միլիոն դրամ։

Բաբկեն Թունյանի կինը՝ Քնարիկ Իսոյանը, հայտարարագրել է 2023 թվականի սկզբում բանկում դրված ավանդի գումարները։ Մեկում 100 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 117 հազար։

200 դոլարը՝ 235,45 դոլար, 2 հազար 116 դոլար, որը տարվա վերջում կազմել է 2249 դոլար, 600 հազարը տարվա վերջում դարձել է 1 միլիոն 892 հազար 803 դրամ։ Նա նաև հայտարարագրել է 2107 եվրո, որը տարվա վերջում կազմել է 2128։

Քնարիկ Իսոյանը որպես տարվա սկզբում առկա դրամական միջոց հայտարարագրել է 350 հազար դրամ, որը տարվա վերջում կազմել է 1 միլիոն 300 հազար դրամ։

ԱԺ պատգամավորի կինը հայտարարագրել է նաև իր մոտ առկա կանխիկ դրամը, որը 2023 թվականի վերջում կազմել է 3000 դոլար, բացի այդ հայտարարագրել է 1 միլիոն 500 հազար դրամ և 800 եվրո։

Նա վերցրել է 7 միլիոն դրամ փոխառություն, իսկ Կադաստրի կոմիտեից որպես աշխատավարձ 2023 թվականի ընթացքում ստացել է 6 միլիոն 703 հազար 661 դրամ։

Վարկի մայր գումարի մնացորդի չափը կազմել է 6 միլիոն 308 հազար 356 դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել