Պուտինը հայտնել է ռուս-ուկրաինական հակամարտության գոտում գտնվող ռուս զինվորականների թիվը

Ռուս-ուկրաինական հակամարտության գոտում գտնվում է մոտ 700 հազար ռուս զինվորական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Հերոսների ժամանակը» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Հերոսների ժամանակը» ծրագրին մասնակցում է 80 հոգի, իսկ մենք հատուկ ռազմական գործողության գոտում գրեթե 700 հազար զինվորական ունենք», – ասել է Պուտինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել