Իրանի ԶՈւ-ն նախնական զեկույց է հրապարակել ուղղաթիռի կործանման մասին

Ուղղաթիռը դուրս չի եկել հաստատված թռիչքային երթուղուց, վթարից մոտ մեկուկես րոպե առաջ ուղղաթիռի օդաչուն շփվել է մյուս երկու ուղղաթիռների հետ, կործանված ուղղաթիռի բեկորներում փամփուշտի կամ նմանատիպ հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նախագահին, արտգործնախարարին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռի վթարի հարցով Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախնական զեկույցը։

Ըստ զեկույցի՝ ուղղաթիռը լեռանը բախվելուց հետո հրդեհվել է։ Նշվում է, որ որոնողական աշխատանքները տարածքի բարդության, մառախուղի և ցածր ջերմաստիճանի պատճառով շարունակվել են ողջ գիշեր և միայն երկուշաբթի վաղ առավոտյան է իրանական անօդաչու թռչող սարքերի միջոցով հայտնաբերվել վթարի վայրը։

Հաղորդվում է, որ անձնակազմի զրույցների ձայնագրություններում կասկածելի հարցեր չեն նկատվել։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Աբդոլահիանը և ևս չորս հոգի զոհվեցին Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել