Հաջիևն ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջոն Բասի, պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմի, ինչպես նաև պետքարտուղարի ժողովրդավարության, աշխատանքի և մարդու իրավունքների հարցերով օգնական Ռոբերտ Ջիլքրիստի հետ։

Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ոլորտում զարգացումները: Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել