«Չենք ցանկանում տեսնել հակամարտություն, արյուն և արցունքներ»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու թեմային։

Այս մասին գրում թ «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Երկրի ղեկավարն ասել է, որ այս քայլի հետևանքները կլուծվեն գործարար համայնքի հետ համաձայնեցված եւ խորհրդակցելով։

Նրա խոսքով, Թուրքիայի այս քայլը օրինակ կծառայի այլ երկրների համար, որոնք գոհ չեն ստեղծված իրավիճակից։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի ձգտում պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ։

«Մենք չենք ուզում տեսնել հակամարտություն, արյուն և արցունքներ մեր աշխարհագրության մեջ»,- պարզաբանել է նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել