«Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու մասին ՀՀ վարչապետի հայտարարություններին։ Հարցին՝ Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից, Զախարովան նշել է, թե հարցը պետք է հասցեագրել ՀՀ իշխանություններին։

Ըստ Զախարովայի, իրենք շարունակում են կասկածի տակ չդնել իր արտաքին քաղաքականությունը որոշելու Հայաստանի՝ ինքնուրույն իրավունքը:

Նա հիշեցրել է՝ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն երկիրն այդ կառույցից կարող է դուրս գալ դրա մասին 6 ամիս առաջ տեղեկացնելով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել