Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնությունը՝ արտգործնախարարությունների ղեկավարների կողմից խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններ վարելու նախապատրաստման շուրջ։
Այս մասին հայտնում Sputnik Казахстан-ը։
Նա նշել է, որ խորհրդանշանկան է՝ այս միջոցառումը կանցկացվի Ալմաթիում, որտեղ 1991 թվականին ստորագրվել է պատմական Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչն ամրապնդեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական սահմանների որոշման սկզբունքները։
Տոկաևը հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր ու տևական խաղաղության շուտափույթ հաստատմանը։