Թուրքիան կհետևի Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային համաձայնագրի շուրջ գործընթացի զարգացմանը, և ողջունում է դրական նոտան, որն առկա է, ասել է երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, գում է РИА Новости-ն։
«Անկախ մեր օրակարգից՝ մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանին առնչվող հարցերին։ Պատվիրակությունները (Ադրբեջանն ու Հայաստանը սահմանային հարցերով) հանդիպեցին 8-րդ անգամ։ Սահմանին թեկուզ խորհրդանշական կերպով տեղադրվեց սահմանաքար։ Մենք ողջունում ենք ներդրումը խաղաղության ամրապնդման գործում»,-ասել է նա։