Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. հայտնում է РИА Новости։

«Մենք չենք ուզում մեկնաբանել դա։ Դուք գիտեք, որ մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին: Մենք կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են ընդհանուր լարվածության և օրակարգային բոլոր վիճահարույց հարցերի վերջնական կարգավորման համար, որպեսզի արագ դուրս գանք խաղաղության պայմանագիր ստորագրմանը»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղում Ադրբեջանի հետ սահմանազատման իրականացման դեմ գործողություններին պայմանագրային զինծառայողների միանալու մասին տեղեկություններին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել