Wildberries-ը սկսում է չինական Chery մեքենաների վաճառքը

Wildberries-ով հնարավոր կլինի մեքենաներ գնել արդեն վաղվանից, ապրիլի 18-ից։ Սկզբում ընկերության ավտոմոբիլային կատալոգում կհայտնվեն Chery մեքենաները։

Ինչպես հայտնել են Wildberries-ից, գնումը տեղի կունենա ամբողջական կանխավճարով՝ պրոֆիլին կցված բանկային քարտով։

Վճարումից հետո գնորդի հետ կապ կհաստատի Chery-ի պաշտոնական մենեջերը՝ մանրամասները ճշտելու համար:

Առաքման վայրը կարելի է համաձայնեցնել դիլերի հետ, իսկ մեքենայի առքուվաճառքի պայմանագիրը կստորագրվի նախքան այն սեփականատիրոջը հանձնելը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել