Մոսկվայում Կարմիր հրապարակը փակել են այցելուների համար, հայտնում է РИА Новости-ն։ Գործակալության տվյալներով՝ արգելապատնեշը կանգնեցվել է Հարության դարպասի կողմում։ Թե որն է պատճառը, չեն հայտնում։
Վերջին անգամ Կարմիր հրապարակում ոստիկանները արգելապատնեշներ են տեղադրել Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել է ավելի քան 140 մարդ:
Մուտքերի մոտ հերթապահություն են իրականացրել պարեկային ծառայության և ՕՄՕՆ-ի աշխատակիցները։