Նովոսիբիրսկի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել և առևտրի ոլորտում աշխատել

ՌԴ Նովոսիբիրսկի մարզի իշխանություններն արգելել են միգրանտների ներգրավումը տաքսիների և ծխախոտի արտադրանքի և խմիչքների մանրածախ առևտրի ոլորտներում աշխատանքի համար: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նահանգապետ Անդրեյ Տրավնիկովը, գրում է Ведомости-ն՝ մանրամասնելով, որ արգելքը 2024 թվականի համար է։

Փաստաթղթի տեքստի համաձայն՝ աշխատանքային միգրանտները չեն կարողանա աշխատել որպես տաքսու վարորդ, խմիչքներ և ծխախոտային արտադրանք վաճառել մասնագիտացված խանութներում։ Գործատուներին երկու ամիս ժամանակ է տրվել օտարերկրյա աշխատողների թիվը նոր պայմաններին համապատասխանեցնելու համար։

Փաստաթղթում ասվում է, որ սահմանափակումները կապված են ազգային անվտանգության, բնակչության կյանքի և առողջության անվտանգության, ինչպես նաև «Ռուսաստանի քաղաքացիների առաջնահերթ զբաղվածության» ապահովման հետ։

Նշվում է, որ մարտի 19-ին Վորոնեժի մարզում աշխատանքային միգրանտներին արգելվել է աշխատել հասարակական տրանսպորտում և տաքսիներում։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել