Հացադուլ հայտարարած Աշոտ Խուդոյանը քանդել է բերանի կարերը

Նոյեմբերի 11-ից նախագահական նստավայրի մոտ հացադուլ հայտարարած և բերանը կարած Աշոտ Խուդոյանն այսօր հանդիպել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Վերջինս խոստացել է, որ անձամբ կհետևի, որ այս գործով ընթանա արդար քննություն:

 Խուդոյանը նախագահական նստավայրի մոտ հենց լրագրողների ներկայությամբ քանդեց բերանի կարերը` միաժամանակ նշելով, որ սրանով իր բողոքի ակցիան չի ավարտվում, բայց Գևորգ Կոստանյանի հետ հանդիպումից հետո իր այստեղ մնալը կլինի պարզապես դերասանություն և զրպարտանք:

«Ես իմ իրերի մի մասը թողնում եմ այստեղ և գնում էջմիածին: Եթե իմ խնդիրն արդարացի լուծում չստանա, ես նորից ես եմ գալու»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Աշոտ Խուդոյանը:

Տեսանյութը՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել