«Թուրքերեն ասացին՝ չբռնե՞նք, տանենք Բաքու․ մոր մահից հետո ամուսնուս աչքին արցունք չէի տեսել»․ ականատեսը՝ բռնի տեղահանման մասին

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Վալենտինա Ծատրյանն պատմել է Խնածախից տեղահանման օրերի մասին։

Նա երեք տուն է թողել Արցախում, հիմա տանը որտեղ բնակվում է, սեղան ու աթոռ էլ չկա։

Տիկին Վալենտինան պատմում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ թշնամին սկսել է հերթական ագրեսիան, ինքը խուճապի մեջ է ընկել, քանի որ իր թոռները դպրոցում են եղել։

Կնոջ խոսքով՝ ճանապարհն ու Հակարիի կամուրջը դժվարությամբ են անցել։

«Մեզ էնքան են տանջել ճանապարհին։ Չգիտեմ՝ ամուսնուս ո՞ւմ են նմանեցրել, Վագիֆ Խաչատրյանին, թե Մոսիին։ Մեզ կանգնեցրին, մեքենայից իջեցրին, ամուսնուս տարան ռենտգեն արեցին, մեքենան ռենտգեն արեցին։ Մեզ հետ հեռուստացույց էինք վերցրել, դա շպրտեցին, կոտրեցին։ Մեր փաստաթղթերը շպրտեցին։ Ամուսինս հասկանում է դրանց լեզուն, ինձ հետո պատմեց, որ դրանք ասել են՝ չբռնե՞նք, տանենք Բաքու, ամուսինս ասաց՝ այդտեղ արդեն վախեցա։ Ես կյանքումս ամուսնուս աչքին արցունք չեմ տեսել իր մոր մահից հետո, այս կռվի ժամանակ տեսա»,-պատմեց մեր զրուցակիցը։

——————————————————————————————————————

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել