Ֆրանսիայում բիովառելիք արտադրող գործարանում պայթյուն է տեղի ունեցել

Ֆրանսիայի հարավում գտնվող Էրո դեպարտամենտի Սեթ քաղաքի ձեռնարկությունում ուժեղ պայթյուն եւ հրդեհ է տեղի ունեցել, մեկ մարդ տուժել է, հայտնել է BFMTV հեռուստաալիքը:

Պայթյունը տեղի է ունեցել Saipol ձեռնարկությունում, որն ընկնում է բնական եւ տեխնածին աղետների կանխարգելման եւ վերահսկման վերաբերյալ SEVESO եվրոպական դիրեկտիվի գործողության ներքո, հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով Էրո պրեֆեկտուրայի կոմյունիկեն:

Տուժածը գործարանի աշխատակից է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նրան ուղղաթիռով տարհանել են։

Ինչպես երեւում է հեռուստաալիքի կադրերում, սկսված հրդեհից երկինք են բարձրացել սեւ ծխի քուլաներ։ Այս պահին հրդեհը մարվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել