ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության «մերձավոր գործընկերն ու դաշնակիցն է», և դժվար թե կարելի է գերագնահատել երկկողմ հարաբերությունների կարևորությունը, փոխանցում է РИА Новости-ն։
«Գիտեք, որ Հայաստանը մեր մտերիմ գործընկերն է, մեր դաշնակիցն է, մի երկիր, որի հետ մեզ միավորում են բազմաթիվ ինտեգրացիոն ֆորմատներ և, իհարկե, պատմական երկկողմ հարաբերություններ, հումանիտար հարաբերություններ, որոնց կարևորությունը, իհարկե, դժվար է գերագնահատել»,-ասել է Պոսկովը՝ հավելելով, որ նման սերտ երկխոսության ժամանակ կարող են որոշ խնդիրներ առաջանալ։
Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսությունը շարունակվում է աշխատանքային մակարդակով։