«Այս տարվա վերջին Բաքվում կկայանա կրոնական առաջնորդների հանդիպում»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, շեյխուլիսլամ հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն։
Նա նշել է, որ քննարկվելու է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հանդիպմանը հրավիրելու հարցը․
«Ժամանակին ես նրան հրավիրել եմ Ադրբեջան, նա եկել և մասնակցել է կրոնական կոնֆերանսի։ Այսօր Հայ եկեղեցին՝ իրենց կաթողիկոսի գլխավորությամբ, աշխարհով մեկ ռևանշիզմ է քարոզում։ Նրանք մինչ օրս համաձայն չեն, որ Ղարաբաղը ադրբեջանական հող է», – նշել է Փաշազադեն։