«Կան գործեր, որոնք ստանում են ավելի սարսափելի լուծումներ, քան կարելի էր պատկերացնել»․ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածու, Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանին հարցազրույցի փուլի ժամանակ հարց ուղղեց Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը։ Նա հետաքրքրվեց՝ դատական իշխանության և արդարադատության հանդեպ վստահության ամրապնդման տեսանկյունից ի՞նչն է կարևորում թեկնածուն։

Գրիգորյանը պատասխանեց, որ իր համար նկատելիորեն պարզ է՝ արդարադատության համակարգի նկատմամբ անվստահությունը չի ձևավորվել վերջին տարիների ընթացքում, դա ժառանգական անվստահություն է։ Նա նշեց՝ իր մասնավոր դիտարկումները ցույց են տալիս, որ այդ գործերից ոչ բոլորն են, որ իրենց լուծումները մինչև այսօր ստանում են, և նույնիսկ կան գործեր, որոնք ստանում են ավելի սարսափելի լուծումներ, որ կարելի էր պատկերացնել, այսինքն՝ կարելի էր պատկերացնել մինչև 2018 թվականը։

«Ես հատուկ նշում եմ 2018 թվականը, դա ուղենշային է, որովհետև ժողովրդավարական ընտրությունները շատ կոնկրետ ելակետային, մեկնարկային կետեր են, և ժողովրդավարական ընտրություններով ձևավորվող հանրային իշխանության համակարգն այլևս այլ խնդիրներ ունի և պիտի հետապնդի»,-նշեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել