ՌԴ-ն մանրամասն ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունները։ Այսօր՝ մարտի 27-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա միաժամանակ նշել է, որ Ադրբեջանը պաշտոնապես հերքել է Կիևին զենք մատակարարելու մասին լուրերը։
«Մոսկվայի համար զենքի մատակարարման թեման սկզբունքային է, քանի որ նման գործողությունները աճող սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի և նրա քաղաքացիների համար»,- ասել է Զախարովան