«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածնրի թիվը, ՌԴ ԱԻՆ Մոսկվայի շրջանի շտաբի թարմացված տվյալների համաձայն, հասել է 152-ի։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։
«Ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), որից 133-ը մահացել է (այդ թվում՝ 3 երեխա)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախկինում Առողջապահության նախարարությունը հայտնել էր ահաբեկչության հետևանքով 147 զոհի մասին։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները շարունակում են վթարի վայրում փլատակների մաքրման աշխատանքները։