19-ամյա կասկածյալին վերակենդանացման բաժանմունքից հարցաքննության են տարել

19-ամյա Մուխամադսոբիր Ֆայզովին անմիջապես վերակենդանացման բաժանմունքից տարել են հարցաքննության, փոխանցում է Baza-ն։

Աղբյուրի տվյալներով՝ Ֆայզովը գիշերը տեղափոխվել է Բրյանսկի շրջանային հիվանդանոց։ Սկզբում նրան տարեկ են թոքաբանության բաժանմունք, սակայն այնտեղից տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Մուխամադսոբիրուն վիրահատության է ենթարկվել, որից որոշ ժամանակ անց անվտանգության աշխատակիցները նրան տեղափոխել են հիվանդանոցից։

ՌԴ ԱԴԾ-ից հայտնել են, որ ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ 4 ահաբեկիչ, ովքեր մասնակցել են «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությանը։ Ծառայությունից պնդում է, որ «Կրոկուսում» տեղի ունեցածից հետո կասկածյալները ծրագրում էին հատել Ուկրաինայի սահմանը և «համապատասխան կապեր են ունեցել ուկրաինական կողմից»:

ԱԴԾ-ից հավելել են, որ ձերբակալվածներին տեղափոխում են Մոսկվա․ «․․․Ահաբեկչությունը մանրակրկիտ ծրագրված է եղել, իսկ զենքերը նախապես թաքցրել են «Կրոկուսի» պահոցներից մեկում»։

Այս պահին 93 զոհի մասին է հայտնի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել