Մոսկվայի օդանավակայաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

«Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայաններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները, «ՏԱՍՍ»-ին հայտնել են օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից։

««Վնուկովո» միջազգային օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Մասնավորապես ուժեղացվել է մուտքի խմբերի և օդանավակայանի պարագծի հսկողությունը: «Վնուկովո» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունը իրավապահ մարմինների հետ համատեղ ուժեղացված ռեժիմով ծառայություն է իրականացնում։

Ստուգման միջոցառումներ են իրականացվում օդանավակայանի տերմինալային համալիր մուտքի և ելքի, ինչպես նաև ուժեղացված հսկողության տակ են գտնվում «Վնուկովո» օդանավակայանի հարակից տարածքները», – հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել