Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Մանուշակ Ավագյանը «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմել է Ստեփանակերտից տեղահանման մասին։
Նա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով էլ է ստիպված եղել թողնել իր տունը, բայց նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո վերադարձել է․ «Մենք մտադրություն էլ չենք ունեցել, որ նորից դուրս գանք»։
Նրա խոսքով՝ այնքան էին վախերի մեջ ապրել, որ իրենց համար արդեն սովորական էր դարձել։
«Մենք էլ չէինք վախենում, ապրում էինք էլի, Աստծո կամոք, ապրում էինք։ Ճիշտ է՝ անորոշ վիճակում էինք, միշտ մտածում էինք, որ մի օր պատերազմ է լինելու, բայց չէինք մտածում, որ այդքան շուտ կլինի։ Բայց մեկ է, մտածում էինք, որ լավ կլինի։ Միշտ լավատես ենք եղել»,-նշել է նա։
«Ահավոր, աննկարագրել»․ այս ածականներով է բնորոշում մեր զրուցակիցը Արցախի ապօրինի շրջափակման շուրջ ինը ամիսները։
«Դա չեմ կարող նկարագրել, դա պետք է մարդը զգա, որ հասկանա։ Տղաներս զինծառայողներ էին։ Իրենց միշտ հարցնում էի՝ ուտելիք ունեն, թե ոչ, ասում էին, որ կա, ամեն ինչ նորմալ է։ Դե ես ու ամուսինս էլ մեծ ենք, կլիներ՝ կուտեինք, չէր լինի՝ չէինք ուտի։ Միրգը երազանք է եղել»,-ասել է նա։
Iravaban.net–ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։