Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինչու է պաշտոնանկ արվել։
Նա տեսանյութ է հրապարակել։
«Հարգելի հայեր, Կարապետյան Արշակը 2021 թվականի նոյեմբերի 14-ին գտնվել է Դուբայում, որտեղ պլանավորված էր շատ կարևոր հանդիպում և այդ հանդիպման նպատակով էի մեկնել, բացի դրանից մենք ունեինք խնդիր զենքի գնման և որոշ տեսակների ներկրման։ Խոսքը հարվածային անօդաչու թռչող սարքերի մասին է և ես ֆիզիկապես հնարավորություն չունեի զեկուցել մեր ղեկավարին սահմանում իրադրության մասին։ Այդ զեկույցը պետք է աներ այն անձը ով մնացել էր պաշտպանության նախարարի տեղը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։