Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչու է պաշտոնանկ արել Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին։
Ըստ Փաշինյանի, Կարապետյանն ամենակարճ պաշտոնավարած նախարարն է եղել. «Այդ ընթացքում, երբ նա եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ, եղել են 2021 թվականի մայիսի իրադարձությունները, հետո եղել է պաշտպանության նախարար, այդ ընթացքում եղան 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները:
«2021-ի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանն ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ, մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել ՀՀ տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել: Արշակ Կարապետյանը, լինելով պաշտպանության նախարար (երկու տարբերակ կա), կա՛մ դրա մասին տեղյակ չի եղել, կա՛մ, տեղյակ լինելով, ինձ չի զեկուցել: Նման իրավիճակներում ես որևէ մեկին նույնիսկ կես ժամ չեմ հանդուրժի այդ պաշտոնում: Սա է ամբողջ պատմությունը»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։