Նոր մանրամասներ՝ զինվորական հոսպիտալում տեղի ունեցած դեպքի առնչությամբ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ երեկոյան արտակարգ միջադեպ է տեղի ունեցել կայազորային կլինիկական հիվանդանոցում: Հիշյալ դեպքի առթիվ ի հայտ են եկել նոր մանրամասներ:

«Նոր մանրամասներ «Կանազ» զինվորական հոսպիտալում: Այս պահի դրությամբ փախուստի դիմած 4 զինծառայողներից 3 -ը վերադարձվել է եւ այժմ գտնվում է հոսպիտալում: Աշխատանքներ են իրականացվում 4 -րդին հայտնաբերելու ուղղությամբ: Զինծառայողներին վերադարձնել հաջողվել է նաեւ նրանց ծնողների աջակցության շնրոհիվ, ինչի համար ՊՆ -ը շնորհակալություն է հայտնում: Իրավիճակն այժմ լիարժեք վերահսկողության տակ է: Դեպքի առնչությամբ քննությունը շարունակվում է»:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել