ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նոյեմբերի 2-ի երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև դիմել փախուստի: ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները և ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, խնդրում ենք չճշտված տեղեկություններ չտարածել»:
Այնուհետև տեղեկացրել է նաև, որ չորս զինծառայող բացակայում են հոսպիտալից: Երկուսը անկարգություն են արել, երկուսը՝ պարզապես փախել:
Իրավաբան.net