Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտնեց, որ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մահացել է բնական մահով գաղութում՝ թրոմբի պոկվելու հետևանքով, փոխանցում է Meduza-ն։
«Ես կարող եմ ձեզ հիասթափեցնել, բայց այն, ինչ մենք գիտենք, այն է, որ նա իրականում մահացել է թրոմբից: Եվ սա քիչ թե շատ հաստատված է», – ասել է Բուդանովը։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։
Հիշեցնենք՝ ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ փետրվարի 16-ին Ալեքսեյ Նավալնին մահացել է «Բևեռային գայլ» քրեակատարողական հիմնարկում։