Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարը անձեռնմխելիություն կստանա

Համաձայն փոփոխությունների, որոնց քննարկումը կսկսվի փետրվարի 26-ին, խորհրդարանական բյուրոյի նիստում, Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարը կարող է քրեական հետապնդման ենթարկվել, կալանավորվել կամ ձերբակալվել միայն խորհրդարանի համաձայնությամբ, փոխանցում է Sputnik Грузия-ն։

Եթե ​​խորհրդարանը 48 ժամվա ընթացքում համաձայնություն չտա, ապա հակակոռուպցիոն բյուրոյի կալանավորված ղեկավարը պետք է անհապաղ ազատ արձակվի։

Միակ բացառությունը կլինի այն դեպքում, երբ Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարին ձերբակալեն ուղղակիորեն հանցագործություն կատարելիս։ Այս մասին պետք է անհապաղ զեկուցվի խորհրդարանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել