ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Համլետ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար: ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչություն պետ Շահեն Տոնոյանը հաստատեց Իրավաբան.net-ի տեղեկությունը:
Նշենք, որ Համլետ Գրիգորյանը մինչև այդ աշխատել է Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանն էր աշխատանքից ազատման դիմում ներկայացրել և ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել էր գլխավոր դատախազի խորհրդական: