ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին բարձր է համարում հակամարտության ներուժը

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Ֆիքսվում են առանձին պետությունների փորձեր՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, մուտք գործելու դեպի Կասպից ծովի ռեսուրսներ և իրենց անմիջական մուտքը Կենտրոնական Ասիա ապահովելու համար», – ասել է Սերդյուկովը։

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանը, ի թիվս այլ բաների, ակտիվորեն օգտագործվում է այդ համատեքստում։ Հաշտության համաձայնագրի կնքումը կարևոր է մնալու՝ իրավիճակի հետագա կարգավորման գործում։

Նա նշել է, թե Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի ու Երևանի միջև հետհակամարտային կարգավորման վրա՝ չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել