Դատախազ Արթուր Դավթյանին կփոխարինի Արմեն Չիչոյանը

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Չիչոյանը` ազատվելով Երևան քաղաքի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում են դատախազությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի` 2013 թվականի հոկտեմբերի 11-ի հրամանով Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Դավթյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել