Իրավաբան.net-ի հավաստի տեղեկության համաձայն` գլխավոր դատախազի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ դատախազության տնտեսական և սեփականության գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Գրիգոր Նավասարդյանը:
Այդ մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում տեղեկացրեց դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը: