Վրաստանում աերոստատ է ընկել. զոհերից մեկը օդանավավարության ֆեդերացիայի ղեկավարն է

Վրաստանում օդապարիկի թռիչքն ավարտվել է ողբերգությամ․ կա 3 զոհ։ Այս մասին հայտնում է  Sputnik Գրուզիան։

Օդապարիկը բախվել է էլեկտրահաղորդման գծին։ Միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսիից 15 կմ դեպի հարավ–արևմուտք` Քվեմո Քարթլի շրջանի Ասուրեթի գյուղում։

Զոհերից մեկը  «Իմեդի» վրացական հեռուստաալիքի օպերատոր Միշո Բիձինաշվիլին է։ Տարածված տեղեկատվության համաձայն` երեք մահացածների թվում երկու օդաչուներ կան, որոնցից մեկը Sky Travel ընկերության հիմնադիր, Վրաստանի օդանավավարության առաջին ակումբի օդաչու, Վրաստանի օդանավավարության ազգային ֆեդերացիայի նախագահ Ռևազ Ութուրգաուրին է։

Հայտնի է, որ օդապարիկը պետք է պտույտ իրականացներ Փոթի նավահանգստային քաղաքից Կախեթի շրջան` մինչև Ադրբեջանի հետ սահման։

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել