Սպասում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ ընտրություն կկատարի․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի և ճիշտ ընտրություն կկատարի հայ ժողովրդի համար։ Այս մասին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ՌԴ-ն այլևս չի կարող առանցքային գործընկեր լինել անվտանգության ոլորտում։

«Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում», – ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունն ունեն հուսալի երկկողմ իրավապայմանագրային բազա։ Սա վերաբերում է նաև ռազմատեխնիկական համագործակցությանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել