Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել

Մեծ Բրիտանիայի թագավոր Կարլ III-ի մոտ քաղցկեղ են ախտորոշել: Այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ:

«Հիվանդանոցում վերջերս կատարված ընթացակարգի ընթացքում «․․․» նշվել է առանձին մտահոգիչ խնդիր։ Հետագա ախտորոշիչ ուսումնասիրությունները հայտնաբերել են քաղցկեղի մի ձև», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հստակեցվում է, որ խոսքը շագանակագեղձի քաղցկեղի մասին չէ ։ Բուքինգհեմյան պալատում հավելել են, որ թագավորն արդեն սկսել է բուժումը, որի ընթացքում բժիշկները նրան խորհուրդ են տվել հետաձգել հանրային միջոցառումները: Այնուամենայնիվ, նա կշարունակի կատարել պետական պարտականությունները և աշխատել պաշտոնական փաստաթղթերի հետ։

Հունվարի վերջին Չարլզ III-ը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այնտեղ նա բուժում էր անցնում շագանակագեղձի մեծացման պատճառով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել