Տոկիոյում ձյան առատ տեղումների պատճառով 40 մարդ շտապ հոսպիտալացվել է

Տոկիոյում ձյան առատ տեղումների պատճառով 40 մարդ շտապ հոսպիտալացվել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ճապոնիայի մայրաքաղաքի հրշեջ ծառայությանը, որը նաև ղեկավարում է շտապօգնության ծառայությունը։

Մարդկանց վնասվածքների մեծ մասն առաջացել է սառույցի վրա սայթաքելու և ընկնելու հետևանքով: Տուժածների տարիքը տատանվում էր չորսից մինչև 92 տարեկանը։

Չիբա, Սաիտամա, Կանագավա, Յամանասի պրեֆեկտուրաներում ավելի քան 10 հազար տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տոկիոյի 23 կենտրոնական շրջաններում, ինչպես նաև մի շարք պրեֆեկտուրաներում ձյան տեղումների պատճառով հայտարարվել է արտակարգ իրավիճակ։

Տոկիոյում ձյունը սկսել է տեղալ կեսօրից հետո։ Վերջին նմանօրինակ առատ տեղումներն արձանագրվել էին 2022 թվականի փետրվարի 11-ից հետո։

Տոկիոյի Հանեդա օդանավակայանում ձյան տեղումների պատճառով չեղարկվել է «Ճապոնական ավիաուղիներ» ընկերության 102 չվերթ։

Սպասվում է, որ ձյունն, ըստ օդերևութաբանների, կշարունակվի տեղալ մինչև կեսգիշեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել