Բռնի տեղահանումը՝ Արցախյան առաջին պատերազմի մասնակից կնոջ աչքերով

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված  Լիա Գասպարյանը «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ ինքն Արցախյան առաջին պատերազմի մասնակից է։

«Առաջին օրվանից եղել եմ Ասկերանում տեղակայված տանկային գումարտակում, որպես խոհարար։ Ամեն օր իմ չոր, սև հացի կտորը կիսել եմ զինվորների հետ։ Շատ զոհեր ենք ունեցել, աչքիս առաջ են, ես չեմ կարողանում մոռանալ ոչ ոքի։ Իմ տեսածը, իմ ապրածը ես չեմ կարողանում մոռանալ»,-պատմում է 79-ամյա կինը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ թշնամին սկսեց հերթական ագրեսիան Արցախի դեմ, տիկին Լիայի աղջկա ծննդյան օրն է եղել։

«Աղջիկս Ռուսաստանում է ապրում, հեռախոսով էինք խոսում։ Ասաց՝ մամ, այդտեղ նորմա՞լ է, մեզ այստեղ ուրիշ բաներ են ասում։ Ասացի՝ չէ, ամեն ինչ նորմալ է։ Հեռախոսը ցած դրեցի ու գրադը սկսեց։ Մի օր առաջ թոշակս ստացել էի, դրել բաժակի մեջ, դա էլ չհասցրի վերցնել»,-ասաց մեր զրուցակիցը։

Նա նշում է, որ ոչինչ չի կարողացել բերել իր հետ, միայն մի խալաթ։

Տիկին Լիան ասում է, որ շատ դժվարությամբ են հասել Հայաստան։

«44-օրյա պատերազմից հետո 5 տարով պայամանագիր կնքեցին ռուսների հետ, բա ինչո՞ւ չպահեցին մեզ։ Դե․․․ամեն ինչն էլ հասկանալի է»,-նշեց նա։

———————————-

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել