Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Հայաստանի հետ սահմանին Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Հայաստանի հետ սահմանին Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ Չեխիայի քաղաքացին ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից, երբ փորձել է խախտել սահմանը։

Նշվում է, որ փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։

Haqqin.az-ն էլ գրում է, որ Չեխիայի քաղաքացու ձերբակալության մասին տեղեկատվությունը փոխանցվել է Ադրբեջանում Չեխիայի հյուպատոսությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել