Խիզախ որոշում. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը՝ Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալու մասին

Փետրվարի 1-ից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը պաշտոնապես ուժի մեջ է մտնում Հայաստանում, որն այսպիսով դառնում է 124-րդ մասնակից պետությունը։ Այս մասին գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X սոցցանցում՝ անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի՝ պաշտոնապես ուժի մեջ մտնելուն:

«Հայաստանի կողմից խիզախ որոշում է, որը նպաստում է անպատժելիության դեմ պայքարին»,- նշել է դեսպանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել