Մոսկվայում ձերբակալվել է Արթուր Վանեցյանի եղբայրը

Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել է Exoil Group հոլդինգի գլխավոր սեփականատեր Կարեն Վանեցյանը։ Հայաստանում նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված փողերի լվացման մեղադրանքով, փոխանցում է РБК-ն։

Հայաստանում Վանեցյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Գործարարի ձերբակալության մասին Ռուսաստանը հայտնել է Հայաստանի իշխանություններին։

РБК-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Վանեցյանը հայտարարել է, որ գործազուրկ է, ապրում է Լիպեցկի շրջանում։

Exoil Group հոլդինգը հրաժարվել է մեկնաբանել Կարեն Վանեցյանի ձերբակալությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել