Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց չկա։
«Ես չգիտեմ նման ազդակների մասին, ես առաջնորդվում եմ հայկական կողմից հնչած պաշտոնական հայտարարություններով, մասնավորապես, որ բազայի դուրսբերման մասին խոսք չկա, ռուսական կողմից էլ նման ազդակներ չեն եղել»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Երեւանից ազդակներ են եղել Գյումրիում ռուսական բազայի փակման և ռուս սահմանապահների դուրսբերման մասին։