Միլի Մեջլիսը դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ Ֆրանսիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու խնդրանքով

Ադրբեջանի Միլի Մեջլիսը դիմել է կառավարությանը՝ Ֆրանսիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու խնդրանքով.

Նրանք պահանջում է․

1. Ֆրանսիայի դեմ պատժամիջոցներ կիրառել,
2. Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ցանկացած ակտիվ պետք է սառեցվի, եթե դրանք հայտնաբերվեն,
3. Դադարեցնել Ֆրանսիայի հետ բոլոր տնտեսական հարաբերությունները,
4. Բոլոր ֆրանսիական ընկերությունները, ներառյալ Total-ը, պետք է լքեն Ադրբեջանը,
5. Չի կարելի թույլ տալ ֆրանսիական ընկերություններին մասնակցել Ադրբեջանի կողմից պատվիրված որևէ նախագծի,
6. Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել քայլեր ձեռնարկել Կանակայի, Մանիայի և Կորսիկայի անկախությունը ճանաչելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Ֆրանսիայի սենատը 336 կողմ և 1 դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը:

Բանաձևը պահանջում է նաև ԼՂ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել