Բաքվի Բինագադի շրջանում կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությանը, այս մասին հայտնել են երկրի գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհի մասին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվում կահույքի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, որից հետո բռնկվել է հրդեհ։ Երկրի Գլխավոր դատախազության և ԱԻՆ համատեղ հաղորդագրության մեջ ասվում է, որ հարուցվել է քրեական գործ՝ կահույքի արտադրամասում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։