Բաքվում կահույքի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, որից հետո բռնկվել է հրդեհ։ Գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հայտնում են, որ փլատակներից դուրս է բերվել երեք դի։ Միջադեպի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։
Նշվում է, որ այս պահին հրդեհը մեկուսացվել է։
Երկրի Գլխավոր դատախազության և ԱԻՆ համատեղ հաղորդագրության մեջ ասվում է, որ հարուցվել է քրեական գործ՝ կահույքի արտադրամասում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։