Սինգապուրում արգելվում է բացասական վերաբերմունք դրսևորել կրոնի նկատմամբ: Առհասարակ կրոնի վերաբերյալ ցանկացած դիտողություն արգելվում է:
Եթե դուք աթեիստ եք, մի′ մատնանշեք դա, այլապես ձեզ կարող են մեղադրանք ներկայացնել խռովությունների բորբոքման համար:
Հայաստանում այսպիսի կատիգորիկ օրենք կամ նորմ չկա, սակայն ՀՀ սահմանադրության 8.1 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
Սահմանադրության 7-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցությունը: