Մեծ Բրիտանիան Կիևին 255 մլն դոլար է հատկացնում ևս հազարավոր դրոններ արտադրելու համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը:
«Բրիտանիան Կիևին 200 մլն ֆունտ է հատկացնում ևս հազարավոր դրոններ արտադրելու համար»,-հայտարարել է Սունակը Կիևում կայացած մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր, որ երկիրը Կիևին հատկացնում է ռազմական օգնության ամենամեծ միանվագ փաթեթը՝ մոտ 3,2 միլիոն դոլարի չափով: