Սերժ Սարգսյանը երկու նոր կարգադրություն է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկու նոր կարգադրություն է ստորագրել:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 5-ի նիստի առաջարկությունը` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` վեցամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:

3. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների և դրանց իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի իրականացման վերաբերյալ:

Ինչպես նաև, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 5-ի նիստի առաջարկությունը` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարությունը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` եռամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2014-2017 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:

3. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության դրույթների և դրանց իրականացումն ապահովող 2014-2017 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի իրականացման վերաբերյալ:

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել