Ո՞ր հիվանդություններն են համարվում շրջապատի համար վտանգ ներկայացնող

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդու իրավունքը սահմանված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 19-րդ հոդվածով։

Iravaban.net-ը հայտնում է, որ այս հոդվածի համաձայն՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն ունեցող մարդն իրավունք ունի անվճար ստանալու պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնություն և սպասարկում և բուժվելու այդ նպատակի համար նախատեսված համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում:

Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը սահմանում է Կառավարությունը, որը ներկայացնում ենք ստորև․

ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

1. Աղիքային վարակիչ հիվանդություններ (բոլոր ձևերը)

2. Տուբերկուլյոզ (բոլոր ձևերը)

3. Ժանտախտ

4. Տուլարեմիա

5. Սիբիրյան խոց

6. Բրուցելյոզ

7. Լեպտոսպիրոզ

8. Լեպրա (Բոր)

9. Փայտացում (Պրկախտ)

10. Դիֆթերիա

11. Կապույտ հազ և հարկապույտ հազ

12. Մենինգոկոկային վարակ

13. Քութեշ

14. Լեգիոների հիվանդություն

15. Կու տենդ, Բրիլլի հիվանդություն

16. Պոլիոմիելիտ

17. Կատաղություն

18. Հեմոռագիկ տենդեր

19. Ջրծաղիկ

20. Բնական ծաղիկ

21. Կարմրուկ

22. Կարմրախտ

23. Վիրուսային հեպատիտներ

24. ՄԻԱՎ վարակ

25. Վարակային մոնոնուկլեոզ

26. Համաճարակային պարոտիտ

27. Մալարիա

28. Լեյշմանիոզ

29. Գրիպ

30. Ատիպիկ թոքաբորբ

31. Սոդոկու, ստրեպտոբացիլյոզ, ֆելինոզ

32. Խլնախտ, մելիոիդոզ

33. Նոր կորոնավիրուսային վարակ (2019n-CoV)

34. Համաճարակաբանական ներուժ ունեցող նոր առաջ եկող կամ վերադարձող այլ ախտածիններով պայմանավորված վարակներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել